<<Linga>> կայքի տեղեկացմամբ իսլամ ընդունած թուրքահայերի սերունդները զանգավածաբար վերադառնում են քրիստոնեությանը: <<Ակոս>> շաբաթաթերթում տպագրված հոդվածի համաձայն հայկական ծագում ունեցող մուսուլմանների քրիստոնեության դառնալու հաճախակի դարձած դեպքերը վկայում են, որ նրանց մոտ պահպանվել է խորը հիշողությունը իրենց նախնիների հավատի վերաբերյալ: Տեղեկացվում է, որ մայիսի 9-ին Թուրքիայում սուրբ Ստեփանոսի տաճարում մկրտվել են դերսիմցի 12 հայեր, ովքեր իմանալով ճշմարտությունը իրենց ծագման մասին անմիջապես ընդունել էին քրիստոնեությունը: Փորձագետների կարծիքով սկսվել է մուսուլման հայերի քրիստոնեության դառնալու գործընթացը: Դոկտոր Ջորջեթ Ավագյանը Լինգա կայքին տված հարցազրույցում ասել էր.<<Բռնի կերպով մուսուլման դարձած հայերի թոռները սկսել են գիտակցել իրենց ժողովրդի պատմության էությունը և տասնյակներով վերադառնում են իրենց հարազատ քրիստոնեությանը>>:Ավագյանը օրինակ էր բերել թուրքահայերի մի խմբի, ովքեր հատուկ Երուսաղեմ էին այցելել, որպեսզի մկրտվեին հայկական եկեղեցում: << Նրանք չէին վախեցել այդ մասին հրապարակայնորեն հայտարարել և դա շատ կարևոր է>>-եզրափակել էր Ջորջեթ Ավագյանը: