Բելգիայի կառավարությունը հայտարարել է, որ 4 միլիոն եվրո է տրամադրել Բրյուսել և Անտվերպեն քաղաքների հրեա բնակչության անվտանգությունը բարձրացնելու տեխնիկական միջոցների համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է անվտանգության տեսախցիկների թվի մեծացմանը այն վայրերում, ուր հրեաները ավելի հաճախ են այցելում, ինչպես նաև հրեական ուսումնական հաստատություններում դռների պաշտպանական ամրության մեծացմանը: Չնայած վերջերս Ֆրանսիայում, Թունիսում և Քուվեյթում կատարված ահաբեկչություններին, Բելգիայի իշխանությունները երկրի տարածքում չփոխեցին ահաբեկչական սպառնալիքի մակարդակը : Ընթացիկ տարվա հունվարին Բելգիայում անվտանգության մակարդակը բարձրացվել էր չորս բալանոց սանդղակի մինչև երրորդ բալը: