<<Իսլամական պետություն>> խմբավորումը հզորացել է համաշխարհային և տարածաշրջանային որոշ պետությունների վարած երկակի քաղաքականության շնորհիվ>>-հայտարարել էր Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդում: <<Ներկայումս միջազգային հանրությունը բախվել է նոր մարտահրավերի`ահաբեկչական ինտերնացիոնալի հետ հանձինս <<Իսլամական պետություն>> խմբավորման>>-նշել էր Ա. Բորտնիկովը: Նրա խոսքով ահաբեկչական այս նախագիծը հայտնվել է տխրահռչակ արաբական գարունից հետո, հզորացել է որոշ պետությունների երկակի քաղաքականության շնորհիվ, որոնք ահաբեկչական խմբավորումների միջոցով փորձում են լուծել իրենց ռազմավարական խնդիրները Ասիայում և Աֆրիկայում: Արդյունքում այդ պետությունները աշխարհը կանգնեցրել են կրոնական բախումների առաջ, որոնք վտանգավոր են իրենց կործանարար հետևանքներով:<< Իսլամական պետությանը>> և նրան աջակցող ուժերին հաջողվել է արմատապես փոխել քաղաքական և միջհարանվանական իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները<< Իսլամական պետություն>>, <<Ան Նուսրայի ճակատ>> և մի շարք այլ խմբավորումներ տարածել են ծայրահեղական գաղափարները և իրենց շարքերը գրավել հատկապես երիտասարդությանը>> ասել էր Ա. Բորտնիկովը: