<<Հավատը լսելուց է >> ընկերությունը ավելի քան 530 հազար թվային աուդիո Աստվածաշնչեր է տրամադրելու ամերիկյան զինված ուժերին: Այս մասին տեղեկացնում է invictory.com կայքը: Աուդիո Աստվածաշունչը, որ չափերով հավասար է մաստակի տուփի, կոչվում է BibleStick: Նրանում ընդգրկված է Նոր Կտակարանը և հատուկ ընտրված սաղմոսներ: Աուդիո Աստվածաշունչը հարմար է պահել զինվորական համազգեստի գրպաններում, բավականին ամուր է և կայուն խոնավության դեմ: Աուդիո Աստվածաշնչեր առաջին անգամ թողարկվել են 2008 թվականին: <<Հավատը լսելուց է >> ընկերությունը արդեն 40 տարի համագործակցում է ոչ առևտրական կազմակերպությունների հետ, թողարկում է աուդիո Աստվածաշնչեր, ինչպես նաև Սուրբ Գրվածքները թարգմանում է 900 լեզուներով: Սկզբում թվային Աստվածաշնչերը սկսեցին թողարկել բանակային քահանաների պահանջով:<<Երբ ամերիկացի զինվորները գտնվում էին Աֆղանստանում և Իրաքում, քահանաները դիմեցին մեզ և խնդրեցին ինչ որ ձևով Աստծո խոսքը հասցնել 18-24 տարեկան զինվորներին>>-պատմել է ընկերության ներկայացուցիչը: Ներկայումս նման Աստվածաշնչերի պահանջը շատ մեծ է և շարունակում է աճել: Աուդիո Աստվածաշնչի 16 հազար պահանջ կա բանակային քահանաների կողմից: Նշենք, որ այդ սարքը հավանության է արժանացել հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմի կողմից: <<Դա հրաշալի գաղափար է և ես հավանություն եմ տալիս: Զինվորները իրենց ընտանիքներից, եկեղեցիներից հեռու են գտնվում: Ուստի մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի նրանք կարողանան լսել Աստծո Խոսքը և պահեն հավատը: Շատ զինվորներ խոստովանել են, որ Աստվածաշունչն է իրենց ամենահզոր զենքը>>-ասել էր Գրեհեմը: