Մայիսի 13-ին սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների հետ Հռոմի Պապի հանդիպման ժամանակ Վատիկանի և Իտալիայի ոստիկանությունը ձեռք էին առել անվտանգության խստացված միջոցներ: Ոստիկանությունը Սուրբ Պետրոսի տաճարին հարակից փողոցներում փակել էր տրանսպորտի երթևեկությունը, հրապարակ մտնողներին խուզարկում էին, ստուգում պայուսակները: Վատիկանի պաշտոնյաները խոստովանել էին, որ դա կապված է իսլամիստների կողմից Պապի դեմ հնարավոր հարձակման սպառնալիքի հետ: Իսկ ոստիկանությունը բացատրել էր, որ այդ գործողությունները փորձեր էին և այդ կերպ անվտանգության ծառայության աշխատակիցները ծրագրում են անվտանգության այն միջոցները, որոնք պետք է իրականացվեն Հոբելյանական տարվա տոնակատարության ժամանակ, երբ Վատիկան կժամանեն մեծ թվով ուխտավորներ և զբոսաշրջիկներ: