Christian Post-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Գերագույն դատարանի երկրի ողջ տարածքում միասեռ ամուսնությունները օրինականցնելու վերաբերյալ ընդունած որոշումից հետո Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները առաջարկել են օրենսդրական մակարդակով պաշտպանել եկեղեցիներին և կրոնական մյուս կազմակերպություններին հնարավոր տուգանքներից և Հարկային վարչության, ինչպես նաև դաշնային կառավարության մյուս մարմինների հալածանքներից: ԱՄՆ-ում եկեղեցիները և կրոնական կազմակերպությունները պետությունից ստանում են հարկային արտոնություններ: Իսկ այժմ այդ արտոնությունները կարողեն են վերանայել կամ ամբողջովին դադարեցնել այն կազմակերպությունների համար, որոնք դեմ են միասեռ ամուսնություններին: <<Դրված է այս հարցը. մենք կշարունակենք մնալ այն ազգը, որ պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի ազատությունը , թե կպարտադրենք բոլորին համապատասխանել իշխանության կողմից թելադրված համոզմունքների ընդհանուր համակարգին>>- ասել է կոնգրեսական Բարի Լաուդերմիլկը: Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ աջակցում է բազմակարծությանը և հավաստել էր կրոնական ազատությանը իր խորը նվիրվածության մասին: