Հունվարի 16-ին ԱՄՆ-ում նշել են հավատքի ազատության օրը: Ավանդաբար այդ օրը ամերիկացիները հիշում են իրենց երկրի պատմությունը, քաղաքացիական իրավունքների և դավանանքի ազատության համար մղված պայքարը: ԱՄՆ-ի նախագահը հանդես է գալիս ամերիկացիներին ուղղված ուղերձով,որում կոչ է արվում տոնը արժանավայել նշել ընտանիքներում, դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, աշխատավայրերում: Ուսումնական հաստատություններում անցկացվել են տոնական համերգներ: Կազմակերպվել են Ամերիկայի պատմության կարևոր իրադարձությունները ներկայացնող փոքրիկ բեմադրություններ: Այդ ամենը նպատակ ունի ամերիկացի դպրոցականներին ծանոթացնել երկրի պատմությանը, որպեսզի նրանք գիտակցեն և գնահատեն այն ամենը, ինչին հասել է երկիրը երկար տարիների ընթացքում: Նշենք, որ 1786 թվականի հունվարի 16-ին Վիրջինիա նահանգի Գլխավոր Ասամբլեան հաստատել էր << Վիրջինիա նահանգում դավանանքի ազատության >> վերաբերյալ օրենքը, որի հիմնական դրույթները մշակել էր Թոմաս Ջեֆերսոնը: Այս օրենքը ազդեցություն էր ունեցել ԱՄՆ-ի Սահմանադրության Առաջին փոփոխության ընդունման վրա, որը երաշխավորում է հավատքի ազատությունը: