Հունիսի 26-ին  ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում է կայացրել օրինականացնել  միասեռ ամուսնությունների գրանցումը  ամբողջ երկրում: Միասեռ ամուսնություններ կնքելը ճանաչվել է, որպես  ԱՄՆ-ի քաղաքացիների  սահմանադրական իրավունք:   Նախագահ Բարակ Օբաման  այս վճիռը  Միացյալ Նահանագների համար հաղթանակ է  անվանել: Նշենք, որ նախկինում  միասեռ ամուսնությունների ընդունումը դաշնային իրավասության տակ չէր, այլ յուրաքանչյուր նահանգի իշխանության: Մինչ oրս  միասեռ ամուսնությունները օրինականացված են  ամերիկյան 50 նահանգներից 37-ում: Միասեռ ամուսնությունները չօրինականացրած  նահանգներում բնակվում են ավելի քան 70 հազար միասեռ զույգեր, ովքեր ցանկանում են  օրինականացնել իրենց կապը:   Տեղեկացնենք,  որ ներկայումս  միասեռ ամուսնությունները  գրանցում են աշխարհի 20 երկրներում, Մեքսիկայի մի քանի նահանգներում: Ի դեպ` անդրադառնալով ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների օրիկնականցմանը Վրաստանի Պատրիարք- Կաթողիկոս  Իլիա  2-րդը  կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել էր. <<Դա մեծագույն սխալ է, ինչի մասին խոսում են հենց իրենք  ամերիկացիները>>: