Invictory կայքին տված հարցազրույցում Լոս Անջելեսի << Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս  Պրոկոպչիկը  մեկնաբանել է <<Ազուզան այսօր>> աղոթքաժողովի  արդյունքները, որը նվիրված էր  Ազուզա փողոցում տեղի ունեցած արթնության 110-ամյակին: Աղոթքի այդ ծառայությունը տեղի էր ունեցել ապրիլի  9-ին  Լոս Անջելեսի մարզադաշտում, որը  ամենախոշորներից մեկն է ԱՄՆ-ում: Ծառայությանը մասնակցել էր ավելի քան 115 հազար մարդ: << Այդ օրը միակ խնդիրը անձրևն էր:  Սակայն ամբողջ օրվա ընթացքում հազարավոր մարդիկ էին գալիս և գնում: Արդեն երեկոյան ավելի քան  100 հազար մարդ էր ներկա մարզադաշտում>>-ասել էր հովիվ Պրոկոպչիկը: Նրա խոսքով աղոթքի ծառայությունը անցել էր կազմակերպված: Հովիվը  տեղեկացրել էր, որ հուլիսին  աղոթքի  հավաքույթ է անցկացվելու  Վաշինգտոնում: Կազմակերպիչները նախատեսել են, որ  այդ միջոցառմանը ներկա կլինի մեկ միլիոն մարդ: << Երբ  տարբեր վայրերում հավաքվում են  այդքան մեծ  թվով  մարդիկ, որպեսզի աղոթեն, ապա դա պատահական չէ: Աստված գործ ունի կատարելու ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում>>-եզրափակել էր Ալեքս Պրոկոպչիկը: