Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վրաստանի Կաթողիկոս –Պատրիարք Իլիա II-ը  Սուրբ Երրորդության տաճարում կատարած քարոզի ժամանակ  դիմել էր երկրի իշխանություններին` խնդրելով  վերանայել  ցմահ բանտարկության  հոդվածը:  <<Ազատազրկման վայրերում պահվում են ցմահ բանտարկված անձինք: Նրանք ոչ մի հույս չունեն, որ երբևիցե  կվերադառնան հասարակություն, ընտանիքի մոտ: Ցմահ բանտարկությունը  ծանրագույն  պատիժ է: Կարծում եմ, որ մեր խորհրդարանը պետք է ի նկատի ունենա,  որ նյութական աշխարհում անժամկետ ոչինչ չկա, հավիտենական է միայն Աստված: Եթե բանտարկյալը ցանկանում է ուղղվել, աշխատում է և բարի վարք ցուցադրում, ապա կարելի է  փոխել  ցմահ բանտարկության դատավճիռը, որպեսզի այդ մարդկանց  ազատության դուրս գալու հույս տրվի: Կարծում եմ  պետք է գթասրտություն ցուցաբերենք: Ես հանդիպել եմ ցմահ բանտարկվածների հետ, նրանք աղոթում են, աշխատում, սրբապատկերներ նկարում: Հուսով եմ, որ մեր խորհրդարանը, մեր իշխանությունները ուշադրություն կդարձնեն այդ մարդկանց >>-ասել էր Պատրիարքը: