EuroNews-ի համաձայն`օգոստոսի 31-ին  Վիենայում սպիտակ հագուստներով  տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ  իրենց աջակցությունը հայտնելու Եվրոպա  գնացող գաղթականներին: Քայլերթի կարգախոսներն էին << մարդու իրավունքները սահմաններ չունեն>> և << մարդը չի կարող  ոչ օրինական լինել>>:Քանի որ  Եվրոպայում սկսել են հնչել հայտարարություններ, որ գաղթականների մեծ հոսքը վտանգում է Եվրամիության երկրներին,ցուցարարները կոչ էին անում  հարգել փախստականներին և արդարացի մոտեցում ցուցաբերել: Ներկայումս Եվրոպայում գործող օրենքների համաձայն անօրինական գաղթյալները  պարտավոր են  ապաստան խնդրել  Եվրամիության հենց առաջին երկրից, որտեղ  հայտնվել են: Այսպես կոչված Բալկանյան միջանցքով  Եվրոպա հասնող  փախստականները ապաստան են խնդրում Հունգարիայից: Քանի որ  փախստականների հոսքը անընդհատ աճում է  Հունգարիայի կառավարությունը  այդ մարդկանց  մեծ մասին ուղարկում է Արևմուտք: