Թեհրանում աղոթել են ռուսական զինուժի և Վլադիմիր Պուտինի համար

//Թեհրանում աղոթել են ռուսական զինուժի և Վլադիմիր Պուտինի համար

Թեհրանում աղոթել են ռուսական զինուժի և Վլադիմիր Պուտինի համար

American Herald Tribune թերթի համաձայն`  Թեհրանում կայացած համընդհանուր աղոթքի ժամանակ  Իրանի հոգևոր առաջնորդներից Այաթոլա Մուհամեդ Ալի Մովահեդի Քերմանիի առաջնորդությամբ  հազարավոր մուսուլմաններ  աղոթել են Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դեմ  պայքարող  ռուսական զինված ուժերի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Իր քարոզում  Այաթոլան խոսել էր ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի նախագահի  դերի մասին:Նա անդրադարձել էր նաև պաշտոնական Մոսկվայի և Անկարայի միջև լարված հարաբերություններին  և հույս էր հայտնել, որ այդ երկու երկրները խոհեմ քաղաքականություն կվարեն ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: <<Մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել>>-ասել էր   Այաթոլա Քերմանին:

By | 2015-12-02T11:41:27+00:00 December 2nd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն