Փետրվարի 11-14 -ը  Թայլանդի Չիանգմայ  քաղաքում կայացել է <<Աշխարհն առանց որբերի>>  գլոբալ ժողովը, որի նպատակն էր ռազմավարություն մշակել լուծելու  որբության հարցը ամբողջ աշխարհում: Ժողովին մասնակցել էին 70 երկրներից 450 ներկայացուցիչներ: << Հավատում ենք, որ Աստված  կիրականացնի մեր երազանքը, յուրաքանչյուր ծնողազուրկ երեխա  հոգևոր կորդեգրվի Հայր Աստծու կողմից, ինչպես նաև  կունենա հայր և մայր>>- նշել են  <<Ագապե>> միջազգային առաքելության աշխատակիցները: Ժողովի ժամանակ  ներկայացվել էին  տարբեր երկրներում ծնողազուրկ երեխաների հետ տարվող աշխատանքների հաջողված նախագծեր, անցկացվել էին սեմինարներ, մասնակիցները կիսվել էին   իրենց փորձառությամբ, գործնական կապեր հաստատել:<< Երազանքը, որ յուրաքանչյուր երեխա  կարողանա գրկել ծնողներին,  գրավում է ավելի մեծ թվով մարդկանց սրտեր  և լուրջ աշխատանքներ են սկսվել ամբողջ աշխարհի եկեղեցիներում>>-ասել էր  Ուկրաինայի << Բարի փոփոխություններ>> եկեղեցու   հովիվ Գենադի Մոխնենկոն, ով  հիմնադրել է ԱՊՀ-ում ամենախոշոր մանկական վերականգնողական կենտրոնը: