Ռուսաստանի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի տեղեկացմամբ`Սիրիայում << Իսլամական պետություն>>  խմբավորման գրոհայինները սկսել են զանգվածաբար լքել իրենց դիրքերը, որի պատճառով  խմբավորման ղեկավարությունը համընդհանուր զորահավաք է հայտարարել  երկրի մի քանի նահանգներում:  Մոբիլիզացնում են բոլոր տղամարդկանց` սկսած 14 տարեկանից: Իսլամիստ հրամանատարները մարդկանց ստիպում են ծառայել` սպառնալով սպանել նրանց ընտանիքի անդամներին:  Գլխավոր շտաբի տվյալներով Սիրիայում կռվող  իսլամական ահաբեկչական տաբեր խմբավորումների  միջև  խորանում են հակասությունները  տարածքների և  ֆինանսների հոսքի վերահսկման համար: Վերջերս << Իսլամական պետություն>> խմբավորման  գրոհայինները  երեք ահաբեկչություն էին իրականացրել << Ան Նուսրայի ճակատ>> խմբավորման հրամանատարների դեմ: << Ան Նուսրայի ճակատ>> խմբավորումը Ալ Քաիդային մասնաճյուղն է Սիրիայում: