Սիրիայի իսլամիստները պատերազմ են հայտարարել Ռուսաստանին

//Սիրիայի իսլամիստները պատերազմ են հայտարարել Ռուսաստանին

Սիրիայի իսլամիստները պատերազմ են հայտարարել Ռուսաստանին

Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ`Սիրիայի կառավարության դեմ կռվող << Իսլամական բանակ>> ահաբեկչական խմբավորումը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին  նախագահ Բաշար Ասադին  աջակցելու համար: Այդ խմբավորման գրոհայինները դիրքավորվել են  Դամասկոսի արվարձաններում և  գնդակոծում են քաղաքի բնակելի թաղամասերը: Նշենք, որ խմբավորմանը ֆինանսավորում է Սաուդյան Արաբիան: Տարբեր տվյալներով խմբավորման կազմում կան 17-25 հազար գրոհայիններ: Լավ զինված են, ունեն  զրահատեխնիկա, ներառյալ տանկեր: Խմբավորումը մտնում է << Իսլամական ճակատ>>  միության մեջ , որի անդամները հանդես են գալիս  Սիրիայում շարիաթի օրենքների հաստատման համար: Նշենք, որ  ռուսական ռազմական օդուժը շարունակում է թիրախային հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերին և դա անում է մեծ հաջողությամբ, ինչի մասին նշել են  Սիրիայի կառավարությունում:

By | 2015-10-02T13:06:34+00:00 October 2nd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն