Սիրիայի կաթոլիկ  արքեպիսկոպոս  Ժակ Բենիան  Հինդոն  ԱՄՆ-ին մեղադրել է  <<Իսլամական պետություն>>  կոչվող հրեշին  ստեղծելու համար:  Այս մասին արքեպիսկոպոսը հայտարարել է << Fides>> գործակալությանը տված հարցազրույցում:  Նա մեկնաբանել էր  ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի վերջերս արած հայտարարությունը, համաձայն որի <<Իսլամական պետություն>> խմբավորումը ցեղասպանություն է իրականացնում քրիստոնյաների և մյուս փոքրամասնությունների նկատմամբ:  Արքեպիսկոպոսի կարծիքով  այդ հայտարարությունը չի կարող նվազեցնել իսլամական այդ հրեշին ստեղծելու գործում ԱՄՆ-ի ունեցած դերը, իսկ  իսլամիստների հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելով` ամերիկյան վարչակազմը  իրականացնում է իր աշխարհաքաղաքական  ծրագրերը, որոնք ուղղված են սեփական շահերի բավարարմանը:  Արքեպիսկոպոսը նշել էր, որ այդ հայտարարությամբ պաշտոնական Վաշինգտոնը փորձում է  Մերձավոր Արևելքում վերականգնել իր վարկը, Ռուսաստանի ավելի ու ավելի մեծացող հեղինակության  ֆոնին:  Ժակ Բենիան  Հինդոն   շեշտել էր նաև, որ  միայն քրիստոնյաները չեն , որ  ենթարկվում են բռնությունների իսլամիստ գրոհայինների կողմից: << Նրանք սպանում են շիաներին, ալավիտներին, նույնիսկ սունի մուսուլմաններին, ովքեր չեն ցանկանում ենթարկվել նրանց:  Պատերազմի 5 տարիների ընթացքում սպանվել է ավելի քան 200 հազար մարդ և սպանված  քրիստոնյաները այդ զոհերի շատ փոքր մասն են կազմում>>-ասել էր կաթոլիկ արքեպիսկոպոսը: