Սերբիայի Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին

//Սերբիայի Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին

Սերբիայի Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին

Սերբ Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իրինեյը  շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում  Կոսովոյին չընդգրկելու  հարցում Սերբիայի  դիրքորոշումը պաշտպանելու համար: <<Մեզ համար այդ իրադարձությունը հսկայական նշանակություն ունի: Կոսովոն սերբերի համար  սուրբ հող է, ներկված է այն մարդկանց արյունով, ովքեր իրենց կյանքն են տվել` թշնամուց պաշտպանելով Կոսովոյի սրբավայրերը: Մենք շնորհակալ ենք բոլոր երկրներին, որոնք պաշտպանեցին Սերբիայի դիրքորոշումը: Այդ հարցում հատկապես մեծ է Ռուսաստանի դերը>>-հայտարարել էր սերբ Պատրիարքը լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ: Պատրիարք Իրինեյը հավատացած է, որ այս դեպքում հաղթանակել են ճշմարտությունը և  արդարությունը: << Աստված ուժի մեջ չի, այլ ճշմարտության>>-ասել էր նա: Նշենք, որ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան մերժել էր Կոսովոյի անդամակցությունը: Քվեարկության ժամանակ չէր հավաքվել անհրաժեշտ նվազագույն 95 ձայնը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում Կոսովոյին ընդունելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ալբանիան:  Ինչպես գիտենք Ալբանիայի իշխանությունները`ԱՄՆ-ի և  Արևմուտքի առաջատար երկրների աջակցությամբ  Կոսովոն անկախ հռչակեցին  2008  թվականին` առանց Սերբիայի համաձայնության, որի կազմում է գտնվում Կոսովոյի երկրամասը: Ռուսաստանը,  ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները, Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի  մի շարք պետություններ   ճանաչում են Սերբիայի տարածքային ամբողջականությունը, որի մեջ նաև Կոսովոն:  Այդ պետությունները  դեմ են Կոսովոյի անկախության  միակողմ հռչակմանը:

By | 2015-11-13T11:54:08+00:00 November 13th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն