Hollywood Reporter  ամսագրի տեղեկացմամբ`ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Սթիվեն Սպիլբերգը  սկսում է  <<Էդգարդո Մորտարիի առևանգումը >> ֆիլմի նկարահանման նախապատրաստական  աշխատանքները: Նկարահանումները սկսվելու են 2017 թվականի սկզբին, իսկ  կինոնկարը էկրան կբարձրանա հաջորդ տարի: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Կինոնկարի սցենարը գրել է Թոնի Կուշները, իսկ գլխավոր հերոսներից մեկի` Հռոմի Պիոս 9-րդ  Պապի դերը խաղալու է բրիտանացի դերասան Մարկ Ռայլենսը: Ֆիլմի սցենարը հիմնված է պատմաբան Դևիդ Կյորտցերի ուսումնասիրության վրա,որում նկարագված են1858  թվականին իտալական Բոլոնիա  քաղաքում տեղի ունեցած դեպքերը: Հրեա 6-ամյա Էդգարդոյին  կաթոլիկ եկեղեցում գաղտնի մկրտում է նրա դայակը, որից հետո ոստիկանությունը  երեխային վերցնում է ծնողներից  և ուղարկում Հռոմ, որտեղ տղան դաստիարակվելու էր  մկրտված հրեաների համար նախատեսված հատուկ վանքում: Այդ ժամանակվա օրենքներով հրեա ծնողները իրավունք չունեին  դաստիարակելու քրիստոնյա երեխաների, նույնիսկ իրենց սեփական երեխային: Փոքրիկ Էդգարդոյի առևանգումը առաջացրել էր հասարակության վրդովմունքը , սական Պիոս 9-րդ Պապը մերժել էր տղային  ընտանիք վերադարձնելու պահանջները:,Երկար տարիներ ծնողները փորձում էին որդուն վերադարձնել, սակայն անհաջող: Այդ ընթացքում Էդգարդոն համոզված կաթոլիկ է դառնում, քահանա է ձեռնադրվում  և ստանում Պիոս անունը: Նա հրաժարվում է հանդիպել  հրեա ծնողների հետ: Էդգարդո Մորտարին ապրում է 88 տարի և հավատարմորեն ծառայում Կաթոլիկ եկեղեցուն: