Ռուսաստանի  ավետարանական հավատքի քրիստոնյաների միության ղեկավար եպիսկոպոս,  Հանրային պալատի անդամ Սերգեյ Ռյախովսկին  Ավետարանական քրիստոնյաների միության անունից ցավակցել է  Բրյուսելում  ահաբեկչական պայթյունների զոհերի հարազատներին: << Վերջերս  ահաբեկչական հարձակումների թիրախ էր դարձել Փարիզը, իսկ հիմա ականատես ենք լինում  ահաբեկչության Եվրամիության մայրաքաղաքում` Բրյուսելում: Զոհվել են և վիրավորվել անմեղ մարդիկ: Մենք սգում ենք  Բելգիայի, ամբողջ Եվրոպայի հետ միասին: Աղոթում ենք վիրավորների համար, աղոթում ենք զոհվածների հարազատների, մտերիմների համար: Միայն Աստված կարող է  մխիթարել նման վշտի ժամանակ>>-ասել է Ս. Ռյախովսկին: