Քենիայի նախագահ Ուհուրու Քենյատան  հետմահու պարգևի  է արժանացրել  մուսուլման ուսուցիչ Սալահ Ֆարահին, ով զոհվել է` պաշտպանելով քրիստոնյաներին <<Աշ Շաբաբ>> խմբավորման գրոհայինների հրազենային կրակոցներից: : Նախորդ տարվա  դեկտեմբերին  Քենիայի Մանդերա քաղաքում  իսլամիստները  հարձակվել էին ավտոբուսի վրա, որում գտնվել էր Սալահ Ֆարահը: Գրոհայինները  մուսուլման ուղևորներին կարգադրել էին   առանձնանալ քրիստոնյաներից, սակայն մի քանի մուսուլման ուղևորներ, այդ թվում Ֆարահը, մերժել էին:  Գրոհայինները կրակել էին և Սալահ Ֆարահը ծանր վիրավորվել էր: Նրան տեղափոխել էին  Նայրոբիի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ մեկ ամիս անց մահացել է: Ֆարահը 4 երեխաների հայր էր: Երկրի խորհրդարանում կայացած  արարողության ժամանակ նախագահ Ուհուրու Քենյատան  Ֆարահին արժանացրել  է  Քենիայի պետական  բարձրագույն պարգևին քաջություն ցուցաբերելու համար: <<Սալահ Ֆարահը զոհվել է`պաշտպանելով անծանոթ մարդկանց: Սակայն նա կարծում էր, որ այդ մարդիկ  հավատքի ազատության իրավունք ունեն և որ նրանց կյանքը շատ արժեքավոր է>>-ասել էր նախագահը: Մահից առաջ  Ֆարահի հետ զրուցել էր BBC-ի լրագրողը >>: Լրագրողի այն հարցին, թե ինչու  է իր կյանքը վտանգելով պաշտպանել քրիստոնյաներին,  Ֆարահը ասել էր.<<Մարդիկ պետք է ապրեն  միասին, խաղաղության մեջ:Մենք եղբայրներ ենք, ուղղակի  մեր կրոններն են տարբեր: Ես խնդրում եմ իմ եղբայր մուսուլմաններին, որ հոգ տանեն քրիստոնյաներին, որպեսզի քրիստոնյաներն էլ  հոգ տանեն մեզ համար: Պետք է օգնենք միմյանց  և խաղաղ ապրենք>>: