Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ

//Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  Սուրբ Ծննդյան տոնի առիթով շնորհավորել է բոլոր այն եկեղեցիների առաջնորդներին, ովքեր  Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին: <<Ավելի քան երկու հազար տարի է անցել այդ  լուսափայլ օրվանից, սակայն  այսօր էլ  Հիսուսի Ծնունդը լուսավորում է մարդկանց սրտերը, ջերմացնում սիրով:  Շնորհավորում եմ և ցանկանում հոգևոր ուրախություն  մեր Փրկչի ծննդյան առիթով>>-ասված է շնորհավորանքում: Պատրիարք Կիրիլի շնորհավորանքը հասցեագրված է  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին,  Անգլիկան եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին,  Գերմանիայում << Ավետարանական  եկեղեցիների խորհրդի>>  նախագահ, եպիսկոպոս  Հենրիխ  Բեդֆորդ Շտրոմին և այլոց:

By | 2015-12-25T12:21:28+00:00 December 25th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն