Պատրիարք Կիրիլը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

//Պատրիարք Կիրիլը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Պատրիարք Կիրիլը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Մոսկվայում Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը հանդիպել էր Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան  Լորի Բրիսթոուի հետ: Պատրիարքը հույս էր հայտնել,  որ  Անգլիկան եկեղեցին կաջակցի  քրիստոնյաների հալածանքների դեմ պայքարում:  <<Կոնկրետ խնդիրը, որ  մենք ցանկանում ենք  լուծել  Անգլիկան եկեղեցու և աշխարհի մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ միասին` դա  քրիստոնյաների պաշտպանությունն է: Այն, ինչ  որ կատարվում է Մերձավոր Արևելքում , Հյուսիսային Աֆրիկայում, Պակիստանում, Նիգերիայում և այլ երկրներում  վկայում է  քրիստոնյաների դեմ իրականացվող  այնպիսի  հալածանքների մասին, որոնք ավելի  սարսափելի են  Հռոմեական կայսրությունում  և Խորհրդային Միությունում  տեղի ունեցած հալածանքներից>>-ասել էր Պատրիարք Կիրիլը: Նրա խոսքով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանություն է իրականացվում  և այդ բռնությունները կարելի է դադարեցնել միայն քաղաքական գործիչների և կրոնական առաջնորդների համատեղ ջանքերով:  Պատրիարք Կիրիլը նշել էր, որ  մտահոգող է նաև  քրիստոնյաների վիճակը Արևմուտքի << բարեկեցիկ  երկրներում>>,  որտեղ  հանդուրժողականության անվան տակ հավատացյալներին ստիպում են  չբարձրաձայնել քրիստոնյա լինելու մասին:  << Քրիստոնյաները նույն իրավունքները ունեն, ինչ որ այլ կրոնների հետևորդները և հատկապես Եվրոպայում, որովհետև  Եվրոպան  առաջացել է քրիստոնեության հիմքի վրա: Եվրոպան  քրիստոնեական քաղաքակրթություն է, որը վերջին ժամանակներս հնարավորություն չունի  իրեն  քրիստոնեական անվանել >>- նշել  էր Պատրիարքը: Ռուս եկեղեցու առաջնորդը  հույս էր հայտնել Անգլիկան եկեղեցու հետ երկխոսության հաջող զարգացման  համար: Նշենք, որ այս տարի լրանում է Մեծ Բրիտանիայում Ռուս ուղղափառ եկեղեցու  ներկայության 300 տարին: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն