Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ  Պատրիարք Կիրիլը  Դաշնային Խորհրդում ունեցած իր ելույթում  հատկապես  անդրադարձել էր  ընտանիքի պահպանման և աջակցման հարցերին: <<Ներկայումս  ընտանիքի ինստիտուտը  պետության կողմից հատուկ պաշտպանության կարիք ունի:  Անհրաժեշտ է օրենսդրական  մակարդակով պաշտպանել  ընտանիքի և ամուսնության ավանդական  սահմանումները, միջոցներ ձեռք առնել ֆինանսական   արժանավայել օգնություն տրամադրելու  երիտասարդ,  բազմազավակ և միակողմ  ծնողազուրկ ընտանիքներին: Այս ամենը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի  ու ժողովրդի ներկայի և ապագայի համար>>-հայտարարել էր Պատրիարքը: Նա նշել էր, որ ընտանիքը  ավանդական հասարակության ամենաամուր և պահպանողական ինստիտուտներից է, ուստի  ընտանիքի հոգևոր  և բարոյական     բարեկեցության   խախտումը հարված է ամբողջ հասարակության բարեկեցությանը, ամբողջ երկրի և ժողովրդի ապագային: Պատրիարք Կիրիլի խոսքով ժամանակակից աշխարհում  ազատության արժեքները իրականացնելու պատրվակով  վտանգվում են  ընտանիք  և ամուսնություն   հասկացությունների  բովանդակությունը: << Որոշ երկրներում օրինականացրել են այսպես կոչված միասեռ ամուսնությունը, որը ամբողջապես հակասում է Աստծո պատվիրաններին  և ամուսնության աստվածաշնչյան ուսմունքին, համաձայն որի ամուսնությունը միություն է կնոջ և տղամարդու միջև: Եվ այդ  ամուսնությունների օրինականացումը մարդկային  օրենքներով մեղքը  արդարացնելու  վառ օրինակ  է:  Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ   պետական մակարդակով  օրինականացնում են մեղքը և դեռ չգիտենք, թե հետագայում ինչ մեղքեր են օրինականացվելու >>: Ելույթի ավարտին  Պատրիարք Կիրիլը  նշել էր,  որ ընտանիքի հետ կապված խնդիրներում   ռուս եկեղեցին պատրաստ է  աջակցել պետությանը, իսկ դրա համար անհրաժեշտ  է զարգացնել  պետության և կրոնական կազմակերպությունների համագործակցությունը: