Պ. Գոլդշմիդտ. միավորելով ուժերը կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում

Գլխավոր/Նորություններ/Պ. Գոլդշմիդտ. միավորելով ուժերը կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում

Պ. Գոլդշմիդտ. միավորելով ուժերը կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում

Եվրոպայի րաբբիների  խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր րաբբի  Պինհաս Գոլդշմիդտը  իսլամական ծայրահեղականությունը անվանել է բացարձակ չար և ֆաշիզմ:<< Պետք է իսլամական ֆաշիզմը ընդունենք որպես բացարձակ չար և միավորենք մեր ջանքերը պայքարելու դրա դեմ: Միայն այսպես  կարող ենք հաղթել լույսի և խավարի այս պատերազմում>>-ասել էր Պ. Գոլդշմիդտը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա ցավակցել էր Բելգիայի ժողովրդին, զոհերի հարազատներին և վիրավորներին: << Այս ժամին մենք  աղոթում ենք զոհերի հարազատների և վիրավորների համար>>-ասել էր հրեա հոգևորականը: Պինհաս Գոլդշմիդտը Եվրամիությանը կոչ է արել  միավորել  ուժերը բոլոր ճակատներում պայքարելու համար` <<լրատվամիջոցներում , մզկիթներում, շուկաներում, սահմաններում , քանի որ ահաբեկչության սպառնալիքը  տարածվել է բոլորի վրա` անկախ ազգությունից, հավատքից և բնակության երկրից>>:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն