The Mirror-ի համաձայն`Հռոմում  առաջին անգամ զբոսաշրջիկների  համար բացվել է 1917 թվականին  հայտնաբերված  ստորգետնյա անտիկ տաճարը: Փորձագետների կարծիքով  այդ տաճարը եզակի է   ճարտարապետության  և դիզայնի  տեսակետից: Կառուցվածքով դա հեթանոսական  տաճար է, որը հանդիսանում է վաղ քրիստոնեական տաճարների նախորդը: Այն  գտնվում է  12 մետր խորության վրա, կառուցվել է Ք.Ա. I դարում և  հանդիպման գաղտնի վայր էր հանդիսացել պյութագորականների համար: Տաճարը զարդարված է հեթանոս աստվածների և աստվածուհիների, հունական առասպելների հերոսների, կենտավրոսների, սատիրների  պատկերներով :