Միջազգային հայտնի քարոզիչ Նիկ Վույչիչը  ապրիլի 7-ին  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Սպորտի պալատում << Կյանք առանց սահմանների>> թեմայով  հանդիպում է անցկացնելու: Նիկ Վույչիչը միայն մեկ ելույթ է ունենալու Կիևում, որից հետո  այցելելու է Ռուսաստան և Բելառուս: Այդ առնչությամբ հրապարակած տեսաերիզում  Վույչիչը ասում է. << Բարեկամներ անհամբերությամբ եմ սպասում Ռուսաստան վերադառնալուն: Ես ձեզ հետ կիսվելու եմ  իմ պատմությամբ, փորձառությամբ , որպեսզի երբեք չհանձնվեք, ձեզ կփոխանցեմ  սկզբունքները և արժեքները, որոնք լիովին փոխեցին իմ կյանքը>>:  Նշենք, որ առաջին անգամ Նիկը Ռուսաստան էր այցելել նախորդ տարվա մարտին: Այս անգամ  այցի ծրագիրը  ավելի   ընդարձակ է:  Նիկ Վույչիչը ապրիլի 9-14-ը  այցելելու է Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Սամարա, Սոչի և Մոսկվա քաղաքները: Ապրիլի 14-ին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ապրիլի 15-ին քարոզելու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: