Christian Post-ի համաձայն`  իսլամական բանտից ազատված երեք  իրաքցիներ  պատմել են այն սարսափների մասին, որոնք  վերապրել են այդ բանտում: Տեղեկանալով , որ իսլամիստ գրոհայինները պատրաստվում են  մահապատժի ենթարկել  Իրաքի հյուսիսային Խավիջա քաղաքի մոտ գտնվող բանտում պահվող բանտարկյալներին, քուրդ զինյալները ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի աջակցությամբ  ազատեցին  ավելի քան 70 բանտարկյալի: Այդ բանտում իսլամիստները պահում էին Իրաքի ոստիկանության նախկին աշխատակիցների: Նախկին բանտարկյալները պատմել են իսլամիստ գրոհայինների կողմից կիրառվող սարսափելի կտտանքների մասին:  Նրանց խոսքով բացի ֆիզիկական տանջանքներից  գերիներին ստիպում էին դիտել մահապատիժների տեսաերիզներ,  օրը 5 անգամ  աղոթել և կարդալ  <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից  պատրաստված գրականությունը: Ազատված գերիներից մեկի`նախկին ոստիկան Սաադ Հալաֆ Ալիի խոսքով մահապատժի գիշերը բանտարկյալներից շատերը լալիս էին, երբ հանկարծ լսվեց ուղղաթիռի ձայնը: Մի քանի րոպե անց բանտախցի դուռը

բացում է քուրդ զինվորը և ասում. <<Մի վախեցեք, մենք եկել ենք ձեզ ազատելու>>: