Աստվածաշնչյան  միացյալ ընկերությունը  նախորդ տարի   Սուրբ Գիրքը թարգմանել է   50 լեզուներով, որոնցով խոսում է 160 միլիոն մարդ: Առաջին անգամ Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը  հասանելի  է դարձել  Եթովպիայի, Ուգանդայի, Ինդոնեզիայի, Չադի և այլ երկրների  11 բարբառներով:  Բացի դա  Աստվածաշունչ  և Նոր Կտակարան  են   հրատարակվել խուլ համրերի համար Հայաստանի, Նիդեռլանդների, Շրի Լանկայի և Կոստա Ռիկայի  բարբառներով: Ընկերության լեզվաբանները  սկսել են 28 լեզուներով Սուրբ Գրքի ամբողջական կամ մասնակի թարգմանության աշխատանքները: Այդ լեզուներով  խոսում է 33 միլիոն մարդ: Աստվածաշնչյան  միացյալ ընկերության աշխատակիցները ձեռնարկել են նաև   արդեն գոյություն ունեցող թարգմանությունների վերանայման աշխատանքները:  <<Մեր ընկերությունը ցանկանում է ավելին  անել, որպեսզի բազմաթիվ մարդկանց և համայնքների  կյանքը  վերափոխվի  Աստծո խոսքի զորությամբ>>-հայտարարել է  ընկերության  թարգմանության հարցերով  ղեկավար Ալեքսանդր Շվեյցերը: Տեղեկացնենք, որ Աստվածաշնչյան  միացյալ ընկերությունը  միջազգային քրիստոնեական կազմակերպություն է, որը միավորում է  Աստվածաշնչյան ազգային ընկերությունները: Կազմակերպությունը  հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում 1946 թվականին: Ներկայումս կազմակերպության կազմում կա  ազգային 114  ընկերություն: Աստվածաշնչյան  միացյալ ընկերությունը  միջհարանվանական  կազմակերպություն է, որի աշխատանքներին մասնակցում են բողոքական, կաթոլիկ,  ուղղափառ  կազմակերպություններ: ԸՆկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Անգլիայի Ռեդինգ քաղաքում: