Ռեֆորմացիայի օրվան  նվիրված կոնֆերանս է կայացել Մոսկվայի  Պողոսի և Պետրոսի ավետարանական -լյութերական տաճարում: Կոնֆերանսը, որը  կոչվում էր <<Ռեֆորմացիա.դիմակայությունից երկխոսության>> նպատակ ուներ  իմաստավորելու Ռեֆորմացիայի փորձառությունը`այն է  շփման եզրեր գտնելը:  Կոնֆերանսը էկումենիկ բնույթ էր կրում: Ոջույնի խոսքով ելույթ էին ունեցել Մոսկվայի պատրիարքարանի  եկեղեցական արտաքին կապերի բաժնի քարտուղար, ավագ քահանա Ստեֆանը,  Մոսկվայում Քենթերբերիի արքեպիսկոպոսի ներկայացուցիչ  Քլայվ Ֆերկլաֆը, Գերմանիայի դեսպանատանը առընթեր լյութերական համայնքի  հովիվ Ալեն Հոֆմանը, Մոսկվայի բողոքական եկեղեցու հովիվ  Բեն Կոլվետը:  Կոնֆերանսի ժամանակ անդրադարձել  էին Ռեֆորմացիայի պատմությանը, քննարկել էին  բողոքական և կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններում կատարված դրական փոփոխությունները, միջեկեղեցական երկխոսության  հարցերը և այլն: Կոնֆերանսը ավարտվել էր  եկեղեցական  հանդիսավոր  արարողությամբ: Մասնակիցները հույս էին հայտնել, որ հետագայում կանոնավոր կկազմակերպվեն  միջեկեղեցական երկխոսությանը նվիրված նման հանդիպումներ: