Radio Vatikan-ի տեղեկացմամբ` Մեքսիկա կատարած այցի ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը այցելել էր  Մեխիկոյի Ֆեդերիկո Գոմեսի անվան մանկական հիվանդանոցը, որտեղ գտնվում են քաղցկեղով  հիվանդ երեխաներ: << Հոգ տանել, սիրել և մոտ  գտնվել: Ահա  գլխավոր   դեղամիջոցները>>-ասել էր Պապը` դիմելով հիվանդ երեխաների ծնողներին և բուժանձնակազմին: Պապի հետ հանդիպելու էին եկել 36 երեխաներ: Ֆրանցիսկ I-ը  շնորհակալություն էր հայտնել  ջերմ ընդունելության համար, բարեմաղթել և  օրհնել էր երեխաներին, ծնողներին և հիվանդանոցի աշխատակազմին: