Reuters-ի տեղեկացմամբ` Մալիի Տոմբուկտու քաղաքում   երեք մարդ է զոհվել քրիստոնեական ռադիոկայանի վրա կատարված հարձակման հետևանքով: Զոհվածներից երկուսը քրիստոնյաներ են`  ռադիոծրագրերի գլխավոր խմբագիր  Ամար Օմարը և նրա օգնականը, իսկ երրորդ զոհը հայտնի մուսուլման ակտիվիստ Աբդելքարիմ  Ագ Ալ-Հաիրն է:  Քաղաքի անվտանգության ուժերի կարծիքով  հարձակումը իրականացրել են  իսլամիստ գրոհայինները, որոնց նպատակն է բախումներ  առաջացնել մուսուլման և քրիստոնյա համայնքների միջև: Ներկայումս  հետաքննություն է սկսվել, որոնում են հանցագործներին: Նշենք, որ 2012թվականին տեղի ունեցած ապստամբության ժամանակ Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող  իսլամիստ գրոհայինները  գրավել էին  Մալիի հյուսիսային շրջանը և հաստատել իրենց իշխանությունը: Տեղի բնակչության մեծ մասը` այդ թվում քրիստոնյաները  հեռացել էին իրենց բնակավայրերից: 2013 թվականին ֆրանսիական զինուժի իրականացրած գործողությունների արդյունքում իսլամիստների կողմից բռնազավթված տերիտորիայում  հսկողությունը վերադարձվեց Մալիի կառավարությանը:  Սակայն  իսլամիստ գրոհայինները  պարբերաբար հիշեցնում են իրենց մասին` իրականացնելով ահաբեկչություններ: