Իսպանիան քաղաքացիություն է տալիս ինկվիզիցիայի կողմից արտաքսված հրեաների սերունդներին

//Իսպանիան քաղաքացիություն է տալիս ինկվիզիցիայի կողմից արտաքսված հրեաների սերունդներին

Իսպանիան քաղաքացիություն է տալիս ինկվիզիցիայի կողմից արտաքսված հրեաների սերունդներին

BBC-ի տեղեկացմամբ` նոյեմբերի 30-ին  Մադրիդում  հանդիսավոր արարողություն էր կատարվել այն  օրենքի ընդունման առթիվ, որը  թույլ է տալիս ավելի քան 500 տարի առաջ ինկվիզիցիայի կողմից  Իսպանիայից արտաքսված հրեաների սերունդներին  Իսպանիայի քաղաքացիություն ստանալ: Արարողության ժամանակ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը  դիմել էր հրեական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներին և իր ուրախությունն էր հայտնել, որ  Իսպանիան պատրաստ է դարձյալ ընդունել Պիրենեյան թերակղզում  ժամանակին ապրած հրեաների սերունդներին: Իսպանիան  արդեն քաղաքացիություն է տվել ինկվիզիցիայի հալածանքների պատճառով երկրից  հեռացած հրեաների  ավելի քան 4 հազար ժառանգների: Նշենք, որ հրեաների արտաքսումը իսպանական երկու թագավորություններից` Կաստիլիայից և Արագոնից  սկսվել էր 1492 թվականին, երբ թագավորական հրամանով արտաքսում էին այն հրեաներին, ովքեր հրաժարվում էին քրիստոնեություն ընդունել:  Այդ ժամանակ շատ հրեաներ ստիպված  կաթոլիկություն ընդունեցին, սակայն  ինկվիզիցիան շարունակում էր հսկել այդ մադկանց:

By | 2015-12-02T11:44:24+00:00 December 2nd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն