<<Իսլամական պետություն>> խմբավորման հաքերները  կոտրել են  Ավստրալիայի Սիրիա-կաթոլիկ եկեղեցու պաշտոնական կայքը, տեղադրել մահապատիժների ցնցող տեսանյութեր և սպառնալիքներ: Եկեղեցու ներկայացուցիչների  կարծիքով  իսլամիստները  ընտրել են հենց իրենց կայքը, քանի որ այդ եկեղեցու անդամները հիմնականում Իրաքից և Սիրիայից են,բացի դա ակտիվորեն օգնում են  և ապաստան տրամադրում փախստականներին: Հաքերները կայքում  սև ֆոնի վրա գրություն էին տեղադրել այն մասին,ր <<Իսլամական պետությունը>>  պատերազմելու է <<անհավատների>> դեմ, գրավելու է Հռոմը, իսկ Ռուսաստանին դարձնելու է խալիֆայության նահանգ: