Եմենի Ադեն քաղաքում մի խումբ դիմակավոր ահաբեկիչներ  հրկիզել են սուրբ Հովսեփի տաճարը: Նախնական տվյալներով  այդ անձինք  <<Ալ Քաիդա>>-ի անդամներ են: Այս եկեղեցին քրիստոնեական  վերջին  գործող տաճարներից էր Եմենում: Տաճարը գտնվում է Ադենի պատմական  կենտրոնում, որը հսկում են  կառավարությանը հավատարիմ  ուժերը: Նշենք, որ Եմենի կաթոլիկ թեմերը Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի թեմերի հետ միասին  պատկանում են  Հարավային Արաբիայի փոխանորդությանը, որը ղեկավարում է շվեյցարացի  եպիսկոպոս Պաուլ  Խինդերը: Եմենի բնակչության 99%-ը մուսուլմաններ են: Երկրի հյուսիսում քրիստոնեական ոչ մի տաճար չկա, իսկ Ադենում վերջերս գործում էին 4 քրիստոնեական տաճարներ, որոնցից երեքը կաթոլիկ էին, իսկ մեկը անգլիկան: Ընթացիկ տարվա մայիսին Սաուդյան Արաբիայի օդուժի ռմբակոծության հետևանքով խիստ տուժել էր   Ադենի  կաթոլիկ տաճարներից ևս մեկը: