Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կայացել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների  հանդիպումը Պատրիարք Լուիս  Ռաֆաել  Սակոյի  առաջնորդությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում քրիստոնյաներին կոչ է արվում  Իրաքի իշխանական կառույցներում ունենալ  ավելի մեծ ներկայություն,  չհեռանալ Իրաքից և աջակցություն ցուցաբերել  երկրի բանակին << Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարում: Հայտարարությունում բարձրաստիճան հոգևորականները արտահայտել են իրենց ուրախությունը  իրաքյան բանակի, քրդական զինված կազմավորումների  և կամավորների ձեռք բերած հաջողությունների առիթով: Եպիսկոպոսները հույս են հայտնել, որ առաջիկայում կազատագրվի Իրաքի մեծությամբ երկրոդ քաղաքը`Մոսուլը և Նինվեի հովիտը, որտեղ բնակվում  էին  մեծ թվով քրիստոնյաներ: