Իրանում բանտից ժամկետից շուտ ազատ է արձակվել բողոքական հովիվ Ֆարշիդ Ֆաթհին: 2012 թվականին Իրանի հեղափոխական դատարանը հովվին դատապարտել  էր 6 տարվա  բանտարկության: Իրանի անվտանգության ծառայությունը Ֆարշիդ Ֆաթհիին  60 այլ քրիստոնյաների հետ միասին ձերբակալել էր  2010թվականի Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին: Նրանց  մեղադրել էին դավանափոխության, քրիստոնեության  անօրինական քարոզչության  և օտարերկրյա  կազմակերպությունների հետ ունեցած կապերի համար: Թեհրանի  նահանգապետը   ձերբակալված քրիստոնյաներին ծայրահեղականներ էր անվանել: Հովվի ազատ արձակման առիթով պարսկալեզու <<Chritian news>>  գործակալությունը  գրել էր.<<Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աղոթել են հովվի համար: Խնդրում ենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում շարունակել աղոթքները  Ֆարշիդ Ֆաթհիի և նրա ընտանիքի պաշտպանության համար>>:  Տեղեկացնենք, որ Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը այս տարվա գարնանը    Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ուղարկած նամակում խնդրել էր Ֆարշիդ Ֆաթհիին  ազատ արձակել: Ռուս Պատրիարքի խնդրանքից հետո հովվին   պաշտոնապես տեղեկացրել էին  այն մասին, որ նա ազատ  կարձակվի 2015 թվականի դեկտեմբերին՝ բանտարկության ժամկետը լրանալուց 2 տարի շուտ: