Նոյեմբերի 10-ին Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը եվրոպացի րաբբիների հետ հանդիման ժամանակ հայտարարել էր, որ ջանալու է նվազեցնել հակահրեականության մակարդակը երկրում: << Մեզ համար կարևոր է Հունաստանում այլևս թույլ չտալ հակահրեական գործողություններ: Մենք չպետք է մոռանանք, որ Սալոնիկում Հոլոքոստի ժամանակ զոհվել է 48 հազար հրեա: Պետք է պահենք և հարգենք զոհերի հիշատակը, մեր քաղաքացիններին ավելի շատ տեղեկություններ տանք այդ մասին, որպեսզի հակահրեականության մակարդակը նվազեցնենք>>-ասել էր նախագահը և շարունակել.<<Հունաստանը խաղաղ և լուսավոր երկիր է: բոլոր միջոցները կձեռնարկեմ,որպեսզի երկիրը այդպիսին էլ մնա: Ես միշտ հասանելի եմ հրեական համայնքի համար և պատրաստ եմ օգնելու>>: Հանդիպմանը ներկա Եվրոպայի րաբբիների խորհրդի նախագահ Պինհաս Գոլդշմիդտը ասել էր.<<Գիտենք, որ Հունաստանի հասարակության մեջ մեծ են հակահրեկան տրամադրությունները: Սակայն հուսադրող է այն փաստը,որ նախագահը հրեական համայնքի բարեկամն է և պատրաստ է երկխոսություն վարել և աջակցել նրանց>>: Նշենք, որ Աթենքում ընթանում է Եվրոպայի րաբբիների խորհրդի կոնֆերանսը: Քննարկվում են Հունաստանում և ընդհանրապես Եվրոպայում հրեական համայնքների և նրանց անվտանգության հետ կապված հարցերը: