Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ  Մոսկվայի կենտրոնական Մանեժնի հրապարակում դնելու են   հսկայական  կարկանդակ, որը ունենալու է  3 մետր տրամագիծ  և կշռելու է ավելի  քան 100 կիլոգրամ: Կարկանդակը թխելու է Կրասնոգորսկի հացի կոմբինատը: Այս մասին տեղեկացնում է  Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Կարկանդակի լցոնը պատրաստված է լինելու խնձորից, բալից, թթվասերից  և շաքարավազից: Թխվածքը  զարդարելու են  << Շնորհավոր Սուրբ Ծնունդ>> բառերով: Հունվարին 7-ին այդ կարկանդակից կարող են համտեսել բոլոր ցանկացողները: