Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ Իտալիայի կառավարությանը կոչ է արել քննարկել Հոբելյանական տարվա կապակցությամբ կալանավորներին համաներում հայտարարելու և մահապատիժը վերացնելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Բացի դա Պապը հայտարարել էր, որ անհրաժեշտ է աշխատանքով ապահովել գործազուրկներին, փոխել օրենքները, որոնք կհեշտացնեն գաղթականների կյանքը, բարելավել առողջապահության որակը, ինչպես նաև ներել աղքատ երկրների պարտքերը: Պապը իր ուղերձում հատուկ անդրադարձել էր կալանավորների կյանքին: Նա կոչ էր արել լավացնել բանտային պայմանները: Ընդհանուր առամամբ Ֆրանցիսկ I-ը իր խոսքը հղել էր ոչ միայն քաղաքական գործիչներին, այլ նաև շարքային մարդկանց` բոլորին կոչ անելով դիմակայել կարիքավոր խավերի` աղքատների, հիվանդների, գաղթականների, բանտարկյալների, տարեցների նկատմամբ անսիրտ և անտարբեր վերաբերմունքի գլոբալիզացմանը: