Նյու Ջերսի քաղաքից հովիվ Դևիդ Այլենդը Christian Post-ին տված հարցազրույցի ժամանակ  ասել է, որ աթեիստները մերժելով Աստծո գոյությունը, իրականում  պաշտպանվում են, որպեսզի  ոչ ոք չիմանա կյանքի իմաստի իրենց փնտրտուքի մասին: Հովիվ Այլենդը նախկինում  աթեիստ է եղել: Քսան տարեկանում  նա գտել էր Հիսուսին: << Ես հիշում եմ այդ օրը: 1982թվականի հուլիսի 6-ի  երեկոյան ժամը 10-ն էր: Ես նստած էի հանրակացարանի իմ սենյակում, մահճակալիս վրա: Ես ասացի.Աստված եթե Դու կաս, ապա փոխիր ինձ: Եվ Նա փոխեց ինձ: Այդ պահից սկսած ես կիսվում եմ իմ հավատքով  և ապրում եմ Քրիստոսի համար>>-պատմել էր  հովիվը: Ավելի քան 30 տարիների ընթացքում Դևիս Այլենդը գրել է 20գիրք և նույն խանդավառությամբ հավատում  և հետևում է Հիսուսին: Ներկայումս նա Նյու Ջերսիի <<Քրիստոսի եկեղեցու>> ավագ հովիվն է: Եկեղեցին ունի ավելի քան 8 հազար անդամ տարբեր ռասաներից և ազգություններից: Այլենդի խոսքով, ինքը որպես նախկին աթեիստ  լավ է հասկանում անհավատներին  և բոլորովին չի շփոթվում, երբ նրանք սկսում  են ժխտել Աստծո գոյությունը: Ինքը հասկանում է, որ այդ մարդիկ փնտրում են կյանքի իմաստը, իրենց գոյության իմաստը: Իսկ  նրանց հարձակումները Աստծո դեմ  կամ էլ Աստծո գոյության ժխտումը  պաշտպանական մեխանիզմներ են: << Մարդիկ հաճախ են ինձ հարցեր տալիս, հայտարարում են որ աթեիստ են , կասկածում են ամեն ինչին: Սակայն իրականում  նրանք պատասխաններ են փնտրում>>-եզրափակել էր Դևիս Այլենդը: