Հնագետների կարծիքով հնարավոր է գտնվել են Սոդոմի և Գոմորի ավերակները

//Հնագետների կարծիքով հնարավոր է գտնվել են Սոդոմի և Գոմորի ավերակները

Հնագետների կարծիքով հնարավոր է գտնվել են Սոդոմի և Գոմորի ավերակները

Նյու Մեքսիկոյի համալսարանի հնագետները կարծիք են հայտնել, որ  Հորդանանի Թել ալ Համմամ  բնակավայրում գտնվող  բրոնզի դարին պատկանող  համալիրի ավերակները հնարավոր է  աստվածաշնչյան հինավուրց քաղաքների ավերակներն են: Հնագիտական պեղումները այդ վայրում  կատարվում են 2005 թվականից: Աշխատանքները ղեկավարող պրոֆեսոր  Սթիվեն Քոլինզի խոսքով  պեղումները կատարել են հիմք ունենալով Ծննդոց գիրքը: Հնագետների կարծիքով  Սոդոմը այդ վայրի   ամենամեծ քաղաքն էր և գտնվում էր  Հորդանանի հովտի հարավային մասի իջվածքում: << Թել ալ Համմամի  ավերակները ըստ   իրենց գտնվելու վայրի,  կործանվելու ժամանակի և այն հանգամանքի,  որ հարևանությամբ գտնվում են  մի քանի այլ հինավուրց բնակավայրերի ավերակներ, համապատասխանում են Ծննդոց գրքի նկարագրություններին և մենք ենթադրում ենք, որ դրանք կարող են լինել Սոդոմ և Գոմոր քաղաքի ավերակները>>-ասել էր պրոֆեսոր Քոլինզը:

By | 2015-10-06T13:23:54+00:00 October 6th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն