Հնդկաստանի Ջարհանդ  նահանգի Խուտուտագ գյուղում  հինդուիստները հարձակվել են  քրիստոնյաների վրա  աղոթքի  ժամանակ: Morning Star News-ի համաձայն <<Anugrah Church>>  քրիստոնեական համայնքի մոտ 30 անդամներ հավաքվել էին քրիստոնյաներից մեկի տանը  ավանդական աղոթքի համար, երբ զենքերով,  բահերով և կացիններով զինված 15 հինդու  արմատականներ ներխուժել էին  տուն և պահանջել, որ քրիստոնյաները հինդուիզմ ընդունեն: Երբ  վերջիններս հրաժարվել  էին, ապա հարձակվողները լուրջ վնասվածքներ էին  հասցրել  քրիստոնյաներին: Արդյունքում 6 քրիստոնյաների հիվանդանոց էին  տեղափոխել, որտեղ նրանք երկար ժամանակ բուժվել էին: << Այս տարվա ապրիլից  ստիպված ենք ընտրություն կատարել մեր քրիստոնեական հավատքի և կյանքի միջև: Մեզ անընդհատ սպառնում են  արտաքսել գյուղից, եթե չհրաժարվենք Հիսուսից>>- ասել էր հովիվ Սարվաջիտա Բհատին: Ի դեպ գյուղի քրիստոնյաներին արգելել են օգտվել կենտրոնական  ճանապարհից և ջուր վերցնել  գլխավոր պոմպից: