Ֆրանսիայի Մարսել քաղաքի դատարանը միասեռ զույգի ամուսնությունը չգրանցելու համար  քաղաքապետարանի աշխատակցուհի Սաբրիան Ուտին դատապարտել է 5 ամսվա պայմանական բանտարկության: Նա հրաժարվել էր գրանցել ամուսնությունը երկու կնոջ միջև  և դատարանում   բացատրել էր, որ միասեռ ամուսնությունները դեմ են  իր կրոնական համոզմունքներին: Նրան մեղադրել էին նաև   հոմոֆոբիայի համար, սակայն Ուտին կտրականապես մերժել էր այդ մեղադրանքը:  Նշենք, որ միասեռ ամուսնությունները Ֆրանսիայում օրինականացվել են 2013 թվականին: Մինչ օրս գրանցվել է ավելի քան 17 հազար նման ամուսնություններ:  Ի դեպ Սաբրինա Ուտի  նկատմամբ դատավարությունը  առաջին դեպքն է Ֆրանսիայում, երբ  պետական ծառայողին   մեղադրում են միասեռ ամուսնությունը չգրանցելու համար: Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի  բազմաթիվ քաղաքապետեր դեմ էին արտահայտվել նման դատավարությունների հնարավորությանը  և հատուկ խնդրագիր էին ներկայացրել սահմանադրական խորհուրդ, որում խնդրել էին վերանայել  միասեռ ամուսնությունների վերաբերյալ օրենսդրական դրույթները  և պաշտոնյաներին ազատել այդ  ամուսնությունները գրանցելու  անհրաժեշտությունից, եթե դա հակասում է նրանց կրոնական համոզմունքներին: Սակայն խնդրագիրը մերժել էին, իսկ դեմ հանդես  եկող քաղաքագլուխներին կառավարությունը  սպառնացել էր դատի տալ: