Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  խստորեն դատապարտել է Պակիստանի Լահոր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մարտի 28-ին սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված խոսքում Պապը ասել էր.<<Սիրելի քույրեր և եղբայրներ: Պակիստանում  ահաբեկչական հարձակման հետևանքով Սուրբ Հարության տոնը արյունով է ներկվել:  Զոհվել են անմեղ մարդիկ,  քրիստոնյաներ,  կանայք և երեխաներ, ովքեր հավաքվել էին զբոսայգում  ուրախ անցկացնելու Հարության տոնը>>: Ֆրանցիսկ I-ը  ցավակցություն էր հայտնել  զոհվածների հարազատներին և ներկաներին խնդրել էր միասին աղոթել  նրանց համար: << Ես դիմում եմ Պակիստանի  քաղաքացիական իշխանություններին և սոցիալական կառույցներին, որպեսզի հնարավոր ամեն ինչ անեն  բնակչության անվտանգությունը ապահովելու  համար, մասնավորապես ամենախոցելի խավի` կրոնական փոքրամասնությունների>>-նշել էր Ֆրանցիսկ I-ը: