Միջազգային հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը  շարունակում է աղոթքի և քարոզի արշավը ԱՄՆ-ի նահանգներում: Այս անգամ նա  այցելել է Արկանզաս նահանգը: Կառավարության շենքի առջև  հավաքվել էր ավելի քան 5հազար մարդ: Նրանք միասին աղոթել էին  Ամերիկայի փրկության համար: <<Եթե քրիստոնյաները աղոթեն, կանգնեն հանուն Աստծո արդարության և սկսեն մասնակցություն ունենալ  երկրի քաղաքական գործընթացներում, ապա Ամերիկայում իրավիճակը կփոխվի>>- ասել է Ֆ. Գրեհեմը: Հաջորդ նահանգը, ուր այցելելու է քարոզիչը  Միսսիսիպին է: Դիմելով ԱՄՆ-ի բոլոր քրիստոնյաներին   Ֆ. Գրեհեմը Facebook-ում գրել է.<<Եթե դուք չեք կարող միանալ մեզ Միսսիսիպիում, ապա աղոթեք այնտեղ, որտեղ գտնվում եք: Աղոթեք, որպեսզի Աստված մեզ տա առաջնորդներ, ովքեր հավատում են Հիսուսին, աղոթեք Ամերիկայի արթնության համար>>: