Ֆ. Գրեհեմ.  Ցեղասպանություն է իրականացվում, իսկ աշխարհը լռում է

Գլխավոր/Նորություններ/Ֆ. Գրեհեմ.  Ցեղասպանություն է իրականացվում, իսկ աշխարհը լռում է
  • Ֆ. Գրեհեմ.  Ցեղասպանություն է իրականացվում, իսկ աշխարհը լռում է

Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների և կրոնական մյուս փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում, իսկ համաշխարհային հանրությունը  լռում է: << Դա ցեղասպանություն է, իսկ աշխարհը  անտարբեր է: Դա Սիրիայի և Իրաքի քրիստոնյաների, եզդիների և կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանություն է, որը իրականացնում է<< Իսլամական պետությունը>>: Իսլամիստ գրոհայինները անհավատալի դաժանություններ  և վայրագություններ են կատարում>>- Facebook-ի իր էջում գրել է Ֆրանկլին Գրեհեմը` հիշեցնելով  քրիստոնյաների խաչելությունների, կտտանքների, բռնաբարությունների և ստիպողաբար իսլամ ընդունելու դեպքերի մասին: