Եգիպտացի միլիոնատերը կղզի է գնելու փախստականների համար

//Եգիպտացի միլիոնատերը կղզի է գնելու փախստականների համար

Եգիպտացի միլիոնատերը կղզի է գնելու փախստականների համար

<<Fides>>գործակալության տեղեկացմամբ` եգիպտացի ղպտի միլիոնատեր Նահիբ Սավիրիսը  պատրաստ է  անբնակ կղզի գնել Միջերկրական ծովում, որտեղ կարող են բնակվել փախստականները Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից: Նշենք, որ Նահիբ Սավիրիսը  Եգիպտոսի ամենահարուստ գործարարներից մեկն է, ղեկավարում է  <<Orascom Telecom Holding>> հեռահաղորդակցության  ընկերությունը, որն ունի ավելի քան 50 միլիոն աբոնենտ ամբողջ աշխարհում: Վերջերս տված հարցազրույցում  միլիոնատերը պատմել էր, որ  նման որոշում է ընդունել, քանի որ շատ մտահոգ է  գաթականների ոբերգական վիճակով: Նահիբ Սավիրիսը  հայտնել է, որ կղզին կոչելու է վերջերս Միջերկրական ծովում խեղդված երեք տարեկան քուրդ տղայի` Այլան Քուրդիի անունով: Զոհված փոքրիկը դարձել է գաղթականների ողբերգության խորհրդանիշը: Ղպտի գործարարը նշել էր, որ կղզի գնելու խնդրանքով դիմելու է Հունաստանի և Իտալիայի կառավարություններին: Նա պատրաստ է այդ նպատակի համար ծախսել մինչև 100 միլիոն դոլար: Նա հույս ունի որ այդ կղզում գաղթականները ապաստան կգտնեն, իսկ հետագայում  կզբաղվեն տների, հիվանդանոցների, դպրոցների շինարարությամբ:

By | 2015-09-09T14:41:28+00:00 September 9th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն