Եգիպտացի գործարարը սկսել է  փախստականների համար կղզի գնելու  գործընթացը

Գլխավոր/Նորություններ/Եգիպտացի գործարարը սկսել է  փախստականների համար կղզի գնելու  գործընթացը

Եգիպտացի գործարարը սկսել է  փախստականների համար կղզի գնելու  գործընթացը

Եգիպտացի  ղպտի միլիոնատեր Նագիբ Սավիրիսը  Միջերկրական ծովում  կղզի գնելու և այնտեղ  Մերձավոր Արևելքից փախստականներ  բնակեցնելու հարցի շուրջ սկսել է նախնական խորհրդակցությունները Հունաստանի և Իտալիայի կառավարությունների հետ:  Սավիրիսի խոսքով կղզում կարելի է տեղավորել  ավելի քան հարյուր հազար ընտանիք, նրանց ապահովել աշխատանքով և սոցիալական պայմաններով: Եգիպտացի գործարարը նշել էր, որ կառավարության համաձայնություն ստանալը գործի միայն սկիզբն է: Նագիբ Սավիրիսը նախատեսում է, որ իր  ծրագրին մասնակցելու է  ՄԱԿ-ի փախստականների հարցերով  գործակալությունը: