Ֆրանսիական երգիծական  Charlie Hebdo շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Լորան Սուրիսոն հայտարարել է, որ թերթն այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ: <<Մենք մարգարեին նկարում էինք, որպեսզի  պաշտպանեինք ազատ ստեղծագործելու  իրավունքը>>-ասել էր Սուրիսոն և հավելել, որ ծաղրանկարները նպատակ չունեին քննադատել իսլամը: Ինչպես գիտենք,  այս տարվա հունվարին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուց հետո  Charlie Hebdo  շաբաթաթերթի խմբագրության վրա իսլամիստներ  հարձակվեցին, ինչի արդյունքում սպանվել է թերթի 12աշխատակիցներ, այդ թվում գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնյեն: Ահաբեկչական հարձակումը կատարել էին Ալ Քաիդայի ճամբարներում պատրաստություն անցած Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրները: