Charlie Hebdo շաբաթաթերթը այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ

//Charlie Hebdo շաբաթաթերթը այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ

Charlie Hebdo շաբաթաթերթը այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ

Ֆրանսիական երգիծական  Charlie Hebdo շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Լորան Սուրիսոն հայտարարել է, որ թերթն այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ: <<Մենք մարգարեին նկարում էինք, որպեսզի  պաշտպանեինք ազատ ստեղծագործելու  իրավունքը>>-ասել էր Սուրիսոն և հավելել, որ ծաղրանկարները նպատակ չունեին քննադատել իսլամը: Ինչպես գիտենք,  այս տարվա հունվարին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուց հետո  Charlie Hebdo  շաբաթաթերթի խմբագրության վրա իսլամիստներ  հարձակվեցին, ինչի արդյունքում սպանվել է թերթի 12աշխատակիցներ, այդ թվում գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնյեն: Ահաբեկչական հարձակումը կատարել էին Ալ Քաիդայի ճամբարներում պատրաստություն անցած Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրները:   

About the Author:

Թողնել Հաղորդագրություն